ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Կրեմլը:
Մանրամասն քննարկվել է արցախյան հակամարտության գոտում վերջին զարգացումները: Լուրջ մտահոգություն հայտնելով լայնամասշտաբ զինված բախումների հետ կապված, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի, Վ. Պուտինը կողմերին կոչ է արել շտապ կարգով ամբողջապես դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է միջնորդական ջանքեր, որոնք կոչված են նպաստել մթնոլորտի նորմալացմանը:
Կարևորվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ ուղղված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապ պահպանել տարբեր ձևաչափերով:











