Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը պատրաստ են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախապատրաստական աշխատանքների սկսելուն: Հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի բացման ընթացքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Հայկական կողմից ընդունվել և հաջողությամբ իրականացվում է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքի նորմերի ադապտացիային ուղղված միջոցառումների ծրագիրը, այդ պատճառով հնարավոր ենք համարում անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախագծի նախապատրաստությանը»,- ասել է Պուտինը:











