Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանի հրավերով ներկա է լինելու Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում Պուտինն ու Սարգսյանը քննարկելու են երկկողմ հարաբերությունները, ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցությունը, տարածաշրջանային ու միջազգային թեմաներ: