Պորտասարը 2018-ին կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մշտական ցանկում

17

Պորտասարը (Göbeklitepe2018-ին կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համաշխարհային ժառանգության մշտական ցանկում: Հայտնում է Hurriyet-ը:

Ուրֆայի նահանգապետը նշել է, որ իրենք հավատում են, որ Պորտասարը կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական ցանկում, քանի որ այն աշխարհի հնագույն տաճարային համալին է:

Նշենք, որ Պորտասարը (Göbeklitepe) Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ամենավաղագույն տաճարային համալիրն է, որը գտնվում է Ուրֆայից մոտ 18 կմ հեռավորության վրա և ներկա հաշվարկներով մոտ 10-12 հազար տարվա պատմություն ունի, բայց հավանաբար ավելի հին է: Համալիրում հայտնաբերվել են հսակայական տեաձև քարեր, կենդանիների պատկերներ, կառույցը նաև խորը աստղագիտական տվյալներ է հաղորդում իր կառուցման ժամանակի ու վաղեմության մասին և ապացույց է հանդիսանում, որ մարդկային ամենաբարձր քաղաքակրթությունը դուրս է եկել հենց Հայկական Լեռնաշխարհից: