Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է Գերագույն ռադային մեծացնել բանակի թվաքանակը՝ հասցնելով մինչև 250 հազարի։ Գրում է Gazeta.ru-ն։
«Օրինագիծը մշակվել է Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի իրավական կարգավորման նպատակով, որի շնորհիվ հնարավոր կլինի զորքի որոշակի խմբավորման միջոցով ժամանակին զսպել և պատասխան տալ զինված ագրեսիային և լուծել զինված հակամարտությունը»,- ասված է օրինագծի տեքստում: