Պերուում 2500 տարվա աստղադիտարան են հայտնաբերել

8

Գիտնականները Պերուում՝ Չինչա Ալտա քաղաքի շրջակայքում, հայտնաբերել են 2500 տարվա վաղեմության աստղագիտական համալիր: Տեղեկացնում է National Academy of Sciences Report ամսագիրը:

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի համալսարանի հետազոտող Չարլզ Ստանիշի գլխավորությամբ հնագետների միջազգային խումբը հայտնաբերել  է գեոգլիֆների 71 գիծ, որոնց հարևանությամբ հայտնաբերվել է 5 ձեռակերտ ժայռ, որոնք ըստ գիտնականի ասղագիտական նպատակներով են արվել:

Հնագետների վարկածի համաձայն՝ համալիրը ծառայել է որպես աստղադիտարան և հոգևոր համալիր։ Այն պատկանել է Պարակաս մշակույթի ժամանակաշրջանին՝ մ.թ.ա. 400-100թթ.։