Հյուսիսկովկասյան շրջանային դատարանի՝ Երևանում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանը կես տարով երկարաձգել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը։ Գրում է ՏԱՍՍ-ը։
«Կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ. հունվարի 30-ը։ Դատավորի վճռով Պերմյակովի գործով բաց դատական նիստը նշանակվել է 2015թ. օգոստոսի 12-ին»,- ասել է դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն։











