Պերմյակովը չի հանձնվի հայկական կողմին. ՌԴ գլխավոր դատախազություն

10

Ի պատասխան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին  (պատճենը` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային) հասցեագրված նամակ-պահանջագրի` այսօր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացվել է պատասխան: Պատասխան նամակում նշված է, որ Պերմյակովը չի փոխանցվի հայկական կողմին: