Պետությունը մանկատների 300 սանի բնակարաններ կտրամադրի

17

Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձավ մանկատների սաներին տրամադրվող բնակարանների հարցին:

«Հայաստանն ակտիվորեն անցել է մանկատների սաների համար բնակարանների ձեռքբերման վկայագրերի տրամադրման եւ հաստատման գործընթացը»,- նշեց նա:

Ըստ նրա, բնակարաններ կտրամադրվեն մանկատների 300 սանի. «Պետությունը նրանց նկատմամբ պարտավորություններ է ունեցել 2003 թվականից: Վկայագրեր են տրվել արդեն 133 շահառուի»: