Պենտագոնը Թուրքիայի հետ 682.9 մլն դոլարի ավիացիոն ռումբերի մատակարարման համաձայնագիր է կնքել

7

ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ներկայացուցիչները Թուրքիայի իշխանությունների հետ 682.9 մլն դոլարի կառավարվող ավիացիոն ռումբերի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր են կնքել, գրում է Defense news-ը:

Աղբյուրը հայտնում է, որ գնումը կիրականացվի սպառազինության արտահանման ծրագրով։

Մատակարարների դերում հանդես կգան Ellwood National Forge և General Dynamics Ordnance & Tactical Systems ընկերությունները: