Պեդրո Ագրամունտը ընտրեց մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը. Ֆարմանյան

6

Պեդրո Ագրամունտը ընտրեց մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը՝ այսօր առավոտյան չներկայանալով ԵԽԽՎ բյուրոյի նիստին և չներկայացնելով իր հրաժարականը, ինչպես խոստացել էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում, ԵԽԽՎ Բյուրոն ստիպված էր կայացնել նրան դե ֆակտո իմփիչմենթի ենթարկելու ստորացուցիչ և աննախադեպ որոշումՖարմանյանը հրապարակել է բյուրոյի որոշումն՝ հավելելով՝

Հ.Գ .1. Ի դեպ, Բյուրոյում այդ որոշմանը կողմ են արտահայտվել բոլոր պատգամավորները՝ քսանյոթ, իսկ ձեռնպահ են քվեարկել երեք պատգամավոր՝ Իսպանիայից և ……. Ադրբեջանից…..

Հ.Գ. 2. Որպես ստեղծված ամոթալի իրավիճակի իրավական հանգուցալուծում՝ հունիսյան նստաշրջանի առաջին իսկ օրը փոփոխության կենթարկվի ԵԽԽՎ կանոնակարգը և կնախատեսվի հատուկ դրույթ՝ Պեդրո Ագրամունտին արդեն դե յուրե հեռացնելու ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, եթե, իհարկե, մինչ այդ նա շարունակի հայտնի կենդանու համառությամբ չներկայացնել իր հրաժարականը: Մինչ այդ, մայիսին Պրահայում տեղի կունենա ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության արտահերթ նիստ՝ քննարկելու այս խայտառակագույն ու աննախադեպ իրավիճակը: Իսկ ԵԺԿ-ն հատուկ նիստ կհրավիրի Բրյուսելում՝ քննարկելու Պեդրո Ագրամունտի ամոթալի վարքագիծը: