Արցախի ՊԲ-ն հերքել է ադրբեջանական Ordu.az կայքի տարածած հաղորդագրությունը, թե հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը․
«Հունիսի 17-ին ադրբեջանական Ordu.az կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում:














