Պարետատունն ինձ հրավիրել է մասնակցել նիստերին. Նարեկ Զեյնալյան

14
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողներին հաստատեց մամուլում տարածված այն տեղեկությունը, որ ինքը մասնակցում է պարետի նիստերին:

«Պարետատունն է որոշում և հրավիրում նիստերին մասնակցել: Հրավիրել են, մասնակցել եմ»:

Դիտարկմանը, թե մամուլում նշում են, որ Արսենը Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի չեզոքացման գործընթացը և դրա համար են ձեզ ներգրավվել նիստին, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց․

«Մամուլի գրածն ընդամենը ենթադրություններ են: Պարետատունը որոշել է ոլորտային հանձնաժողովի նախագահին հրավիրել մասնակցել նիստերին և ես մասնակցում եմ»: