Պետական բուժհաստատություններում ազատ մահճակալներ չկան, բուժանձնակազմն աջակցության կարիք ունի: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա առաջարկեց կորոնավիրուսով վարակվածների եւ բժիշկների կարիքների համար հատկացնել քաղաքային շենքերը, քաղաքապետարանը եւ նույնիսկ Ազգային Ժողովը:
Բաբաջանյանը նաեւ առաջարկեց աշխատանքից հետո դուրս գալ փողոց եւ միանալ բժիշկներին եւ ոստիկաններին եւ ինչ-որ օգնություն ցուցաբերել:
«Բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին, և մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք նրանց լսել: Ծանր հիվանդներին ուղարկում են տներ, և ես կարծում եմ, որ մենք այդ մարդկանց չպետք է թողնենք իրենց տներում»,- շեշտեց նա:











