Պավլիկ Մանուկյանն ու որդին վիրավորվել են փոխհրաձգության արդյունքում

12

ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:

Ըստ տեղեկության՝ իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Գրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նրա խոսքով՝ երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին հրաձգությունը դադարել է եւ ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»,- գրել է Ահարոնյանը: