«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր` հուլիսի 31-ին, երկու ամսով կալանավորեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը` նշելով, որ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանին պատգարակով բերել էին դատարան:















