Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս քաղաքացիներին դիմակներ էր բաժանում այսօր՝ միաժամանակ զրուցելով և հորդորելով նրանց կրել դիմակներ: Ընթացքում նախարարը մոտեցավ ոստիկանին և հրահանգեց տուգանել դիմակ չկրող քաղաքացիներին։
«Այս ուղղությամբ բազմաթիվ քաղաքացիներ դիմակ չեն կրում։ Շարժվեք ու բոլորն արձանագրեք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության անդամները Երևանի տարբեր վարչական շրջաններում այսօր դիմակներ էին բաժանում:











