Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցին։
«Մենք կարողացել ենք հայկական շուկա ներգրավվել մի քանի եվրոպական բյուջետային ավիաընկերություններ եւ ապահովել քաղաքացիների համար հասանելի տոմսեր»,-ասաց Պապիկյանը:
Նա վստահեցրեց, որ կզբաղվեն ազգային ավիափոխադրողի ստեղծման հարցով:
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա սեփական քաղավիացիան՝ մնալով բաց այլ ավիաընկերությունների համար: Ընդ որում, խոսքը պետք է լինի իրական հայկական ավիափոխադրողի մասին, այլ ոչ թե վիրտուալ կամ ձեւական գրանցված»,-ասաց Պապիկյանը:
Նա խոստացավ հետեւողական լինել այդ հարցում











