Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը պետք Է լուծվի երկու պետությունների սկզբունքով. Մերկել

13

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև մերձավորարևելյան հակամարտությունը կարող է լուծվել երկու պետությունների սկզբունքով: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Բեռլինում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններից առաջ հայտարարել Է Մերկելը:

«Մենք մերձավորարևելյան հակամարտության լուծման հարցում դրական դինամիկայի կարիք ունենք՝՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա: Ես երկու պետությունների սկզբունքով լուծման հասնելու նպատակի խելամիտ այլընտրանք չեմ տեսնում»,- շեշտել է Մերկելը: