Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Վալտեր Վերին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել:
Օրինագծով նախատեսում է փոխել Ուրուգվայի Քերական օրենսգրքի 149-րդ հոդվածը և քրեական պատիժ սահմանել այնպիսի ողբերգական իրադարձությունները հերքելու համար, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, ինչպես նաև Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները, գրում է El Pais ուրուգվայական պրբերականը:
Օրինագիծը նախատեսում է ցեղասպանությունների փաստը հերքելու համար քրեական պատիժ սահմանել ազատազրկման տեսքով՝ 3-ից մինչև 24 ամիս:
Նշենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: