Ուհանում կորոնավիրուսի վարակման որևէ դեպք չի գրանցվել

8
Չինաստանի Ուհան քաղաքում ապրիլի 1-ից առաջին անգամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվել. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ քաղաքի առողջապահության եւ հիգիենայի հարցերով կոմիտեին հղումով։

«Մայիսի 31-ին Ուհանի մոտ 60 000 բնակիչ նուկլեինաթթվի թեստավորում է անցել, որի արդյունքում առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվել»,-ասվում է հայտարարության մեջ: