Ուկրաինան մտադիր է զինել Ադրբեջանին

5

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ադրբեջանական կողմը հետաքրքրված է ուկրաինական արտադրության զենքով, որը հաջողությամբ փորձարկումներ է անցել Ուկրաինայի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության գոտում: Այդ մասին ասել է «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնի գիտատեխնիկական վարչության պետ Սերգեյ Պոդպիսնովը:

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը մանրակրկիտ ուսումնասիրում է ուկրաինական զենքի յուրաքանչյուր տեսակ: «Մենք ադրբեջանական կողմին ենք ներկայացրել տարբեր տեսակի ականանետներ, նռնականետներ, ինչպես նաև համազարկային համակարգեր: Մենք ցուցադրել ենք գնդացրային-նռնականետային համակարգը՝ նախատեսված 7․62, 12․7 և 30 միլիմետր տրամաչափերի նռնականետներով կենդանի ուժի, տրանսպորտային միջոցների և ցամաքային օբյեկտների խոցման համար», – ասել է Պոդպիսնովը: Բացի այդ, Բաքվում գործընկերներին ցուցադրվել են մինչև 1000 մետր բարձրության վրա օդային թիրախների վրա կրակելու հնարավորությամբ հեռակառավարվող գնդացիրները:

Պոդպիսնովը հայտնել է, որ Ուկրաինան Ադրբեջանին մտադիր է վաճառել БТР3, БТР-4 և «Оплот» մարտական տանկերից: