Ուկրաինան Հայաստանից հետ է կանչել իր դեսպանին

15

Ուկրաինան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին, այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը։ Գրում է Segodnya.ua-ն:

«Այսօր որոշում է կայացվել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային»,- հաղորդել է նա:

Արտգործնախարարության ներկայացուցիչը հավելել է,  որ Կիևը Հայաստանից պաշտոնական տեսակետ է ակնկալում՝ Ղրիմի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։ 

Նշենք, որ այսօր Ուկրաինայից Հայաստանին ուղղված նոտա էր հղվել, որով ակնկալվում էր Հայաստանի դիրքորոշման հստակեցում: