Ուկրաինան մտադիր է 2016-ին երկարաձգել ուրանի հարստացման մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի «Էներգաատոմ» ազգային ատոմային էներգաիա արտադրող ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբչուկը:
«Ծրագրում ենք նաև 2016-ին մատակարարումներ ստանալ Ուրանի հարստացման միջազգային կենտրոնից»,-ասել է նա։
Ռիբչուկն ընդգծել է, որ ուկրաինական կողմը մտադիր չէ փոփոխել մատակարարումների ծավալը 2016-ին:
Ուկրաինան իր ուրանն ուղարկում է Ռուսաստան հարստացման համար և իրենց ատոմակայաններում միջուկային վառելիքի հետագա պատրաստման համար: Մատակարարումների տարեկան ծավալը կազմում է 60 000 ЕРР.:














