Հայաստանը հանդես է գալիս Ուկրաինական ճգնաժամի` խաղաղ ճանապարհով, երկխոսության և բանակցությունների միջոցով կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանյանը` պատասխանելով Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին, թե ինչպիսին է պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Ղրիմում կայացած հանրաքվեից հետո:
Մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամի հնարավոր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ Նալբանդյանը հայտարարել է. «Մենք կողմնակից ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագայության ձևաչափով` Արցախի ժոողովրի` սեփական հողի վրա ապրելու և արարելու իրավունքի ապահովմամբ: Համանախագահող երկրների հետ միասին մենք կշարունակենք մեր ջանքերը` ԼՂ հարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»:











