Որ դեպքում ԵՄ-ն կքննարկի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը

15
Եվրամիությունը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերության»՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմ ունեցող անդամ երկրների հետ տվյալ հարցով բանակցություններ կսկսի միայն որոշակի պայմանների կատարման դեպքում:

Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch կայքը՝ մայիսի 11-ին ԵՄ խորհրդի՝ «Արևելյան գործընկերության» քաղաքականության մասին ընդունած հրամանագրին հղումով:

ԵՄ կարճատև այցեր կատարելու նպատակով անայցագրային ռեժիմից օգտվում են «Արևելյան գործընկերության» 6 երկրներից երեքը` Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, իսկ Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղաքացիներին Եվրամիության տարածք մուտքի համար այցագրեր են անհրաժեշտ:

«Եթե պայմանները թույլ տան, ապա առաջիկայում ԵՄ-ի հետ անայցագրային ռեժիմ չունեցող ԱլԳ երկրների հետ կքննարկվի այցագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցություններ սկսելու հնարավորությունը»,-ասված է հրամանագրում: