Որ ուզում ես թշնամուն վնասազերծել, պետք է թշնամուդ հետ քայլես. Սասուն Միքայելյանը՝ կորոնավիրուսի մասին

12
Այսօր մի տեսակ շատ խոսեցինք խրամատից, պատերազմական վիճակից, խուճապից: Խրամատից խոսող շատ մարդիկ տեղը չեն էլ բերում, չեն էլ պատկերացնում՝ խրամատում ինչ է եղել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«ԱԺ-ն այսօր ոնց որ լինի ՀՀ գենշտաբը, որովհետև այս ամբիոնը ամենահասանելի տեղն է, որ մարդիկ միանգամից լսում են և կարծիք են հայտնում: Պետք չէ խուճախի մատնել. կա պրոբլեմ, կա երկրում իրավիճակ։ Պատերազմական ժամանակաշրջանում, ինչքան էլ պլանավորված հարձակում լինի, հրամանատարն է որոշում՝ ուր գնալ կամ ինչ անել: Դրա համար մենք այսօր մի տեսակ մեր ժողովրդին պանիկայի մեջ են գցում, պետք չէ նման բան անել: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, և այս պանիկան՝ ուր, պատերազմն՝ ուր: Մեր ուղեղի մեջ միշտ մի բան պետք է լինի՝ մենք ամեն մեկս պետք է պատրաստ լինենք պատերազմի՝ այսօր, վաղը, մյուս օրը, մի ժամ հետո, և այսօր մեր ժողովրդի, ԱԺ-ի համախմբվածությունը առավել կարևոր է, քան թե որևէ այլ ժամանակ,-ասաց պատգամավորը, ապա հավելելեով,- Որ ուզում ես թշնամուն վնասազերծել, պետք է թշնամուդ հետ քայլես»: