«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին հստակեցնել, թե որ դեպքում պիտի անձը տուգանվի դիմակ չկրելու համար։
«Ձեր ձևակերպումը հերթական խառնաշփոթն է առաջացնելու. բաց տարածքում դիմակի առկայություն ասելով՝ մարդկանց մեծամասնությունը հասկանալու է, որ բաց տարաքներում դիմակներ կրելը պարտադիր է։ Պետք է հստակեցնել, որ պետք է ունենալ դիմակ, և միայն փակ տարածքներում պիտի կրել այն»,- ասաց Զոհրաբյանը։
Այս հարցը բարձրաձայնեցին նաև այլ պատգամավորներ, որին ի պատասխան՝ փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց․
«Այս պահին բացառապես պահանջ կա բաց տարածքներում ունենալ դիմակ, որի նպատակն այն է, որ եթե անձը բաց տարածքից փակ տարածք տեղափոխվի, հնարավորություն ունենա կրել դիմակը»։
Նա նաև ընդգծեց, որ բաց տարածքներում այս պահի դրությամբ ձեռնոց կրելու պահանջ չկա։














