Որքան են նվազել Նախագահի և վարչապետի աշխատակազմերի 2019թ. ծախսերը

8
Հայաստանի նախագահի աշխատակազմի ամբողջ ծախսը 2019 թվականին կազմել է 1 մլրդ 452 միլիոն դրամ, որը ծրագրի շուրջ 96 տոկոսն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա պարզաբանեց, որ ի սկզբանե ծրագիրը մոտ 1 մլրդ 145 միլիոն էր, բայց տարվա ընթացքում նոր հատկացումներ են կատարվել մոտ 350 միլիոն դրամի չափով։

Ընդ որում՝ նախագահական աշխատակազմի 2018 թվականի ծախսերի համեմատությամբ եղել է 18 տոկոս նվազում։