Որոնք են կորոնավիրուսի հիմնական ախտանիշները երեխաների համար

8

Կորոնավիրուսի հիմնական ախտանիշները երեխաների համար հանդիսանում են՝ տենդը, դիարեյան, եւ սրտխառնոցը։ Այս մասին հայտնում է PLoS Medicine–ը, վկայակոչելով այն հետազոտությունը, որն իրականացվել է Արեւմտյան Չինաստանի չորս հիվանդանոցներում։

Մասնագետները նկատում են, որ թոքերի հետ խնդիրները երեխաների մոտ հայտնվում են ավելի ուշ։ Երեխաների մոտ նկատվում է նաեւ սուր հազի առկայություն։

Նշենք, որ գերմանացի մասնագետներն էլ հայտարարել էին, որ երեխաներն ավելի հազվադեպ են հիվանդանում կորոնավիրուսով, քան մեծահասակները։