Ոտնահարվել են մարդկանց իրավունքները. ԱՆ՝ կորոնավիրուսից մահացածների անունները հրապարակելու մասին

13

Այսօր ֆեյսբուքում տարածվեց կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած անձանց տվյալները, ինչ հետ կապված մեկնաբանություն է արել առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ սկզբնաղբյուրը կարծեմ ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին։ Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասաց նա։