Ով կարող է գնալ Արցախ, ով՝ ոչ

11
Մարտի 26-ից Արցախի Հանրապետություն կարող են գնալ այն անձինք, որոնք Արցախում ունեն հաշվառում: Այսօր այս մասին հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Արցախի տարածք կարող են մուտք գործել նաեւ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` բեռնատարները՝ անկախ բեռնվածությունից, մարդատար մեքենաները՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում:

Ըստ փոխոստիկանապետի, Արցախում կայանալիք ընտրությունների համար կթույլատրվի մուտքը նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողներին՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Բացի թվարկածից, Արցախի տարածք կարող են մուտք գործել պաշտպանական բանակը սնուցող, մատակարարող գործառույթներ իրականացնող բոլոր կազմակերպությունները:

Հայկ Մհրյանն ասաց, որ շարժի վերաբերյալ սահմանափակումները մտցվել են կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում, ինչի արդյունքում սահմանը չորս վայրերում փակվել է և սահմանափակումներ են մտցվել: