Ովքեր են համացանցը ցնցած «տրանսգենդերները». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

18

Օրերս Սարյան փողոցում տեղի ունեցած կոմերցիոն նկարահանումը համացանցում դարձավ նոր սկանդալի առիթ:

Դրան նպաստեց անցորդներից մեկի` բեքսթեյջից արված լուսանկարը, որում մոդել տղամարդիկ պատկերված են վեր ծալած տաբատներով եւ շորտերով, ինչը վերագրվեց որպես նույնասեռականութան քարոզ: SHA բրենդը, որի համար էլ արվել է նկարահանումը, հերքում է նման խոսակցությունները` դրանք վերագրելով, որպես զրպարտություն եւ հավելելով, որ գովազդային արշավն արվել է բացառապես կոմերցիոն նպատակով. բրենդի ներկայացուցիչը NEWS.am STYLE-ին մանրամասներ է հաղորդել քննարկման լայն ալիք բարձրացրած նկարահանման մասին:

«Դա կոմերցոն նկարահանում էր: Ամեն ինչ շատ պրոֆեսոնալ մակարդակով է եղել` տեսախցիկներ, լույս եւ այլն: Նկարահանումը որոշեցինք իրականացնել Սարյան փողոցում, որովհետեւ տեղանքի առումով ավելի հարմար էր: Ըստ սցենարի` տղաներից երկուսը պետք է փոքր-ինչ ծալեին տաբատը, ու այդ պահին ինչ-որ մեկը, փաստորեն, կողքից մեզ նկարել է` թյուր կարծիք ստեղծելով համացանցում, որից հետո արդեն տարատեսակ նյութեր ու մեկնաբանություններ ենք տեսնում լուսանկարի ներքո»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: