Ոստիկանության Արաբկիրի բաժնում բերման ենթարկված 18 քաղաքացի կա. Զոհրաբյան

16
Ոստիկանության Արաբկիրի բաժնում բերման ենթարկված 18 քաղաքացի կա։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը Արաբկիրի բաժին էր այցելել։

«Տեսել եմ Նարեկ Սամսոնյանին, Արսեն Բաբայանին, իրենք պնդում են, որ ակցիա չեն իրականացրել, պահպանել են սոցիալական հեռավորությունը»,- ասաց նա։

Զոհրաբյանը կարճ զրուցեց լրագրողների հետ՝ նշելով, որ փորձում են այս պահին պարզել, թե որտեղ են մյուս բերման ենթարկվածները։