Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը տապալեց «պարտադիր կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը: Ոչ իշխանական քառյակի անդամները այս մասին տեղեկացրին ԱԺ մուտքի մոտ հավաքված «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամներին:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջին հերթին օրենքի բովանդակության մասին տեղեկատվություն որևէ մեկը չունի, որ քննարկման համար նախատեսված նախագիծը Սահմանադրությանը չի համապատասխանում, և որևէ պատգամավոր տեղյակ չէ ինչ է այն իրենից ներկայացնում:
Նշենք, որ նախագծի քվեարկությունը տապալվեց նաև ՀՀԿ-ի մեղքով, քանզի 66-ի փոխարեն, 64 ՀՀԿ-ական պատգամավոր էր ներկա ԱԺ դահլիճում: Բացի այդ, ընդդիմադիրները հայտարարեցին, որ իրենք ընդհանրապես ծանոթ չեն օրենքին և չեն կարող առանց քննարկման օրինագծի համար քվեարկել:











