Շիրակի մարզպետարանի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդներ են բուժվում, որոնցից 26-ը Շիրակի մարզի բնակիչ են։ Այսինքն՝ երկու օրվա ընթացքում չորսով ավելացել է հիվանդանոց տեղափոխված վարակակիրների թիվը։
Սա, բնականաբար մարզի ողջ պատկերը չէ․ Շիրակից 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Երկու օրվա ընթացքում մեկով ավելացել է նաև մահացողների թիվը․արձանագրվել է մահվան 10 դեպք։ Մահվան դեպքը գրանցվել է մայրաքաղաքում։ Ցավալիորեն, զգալի ավելացել է նաև տնային պայմաններում բուժում ստացող հիվանդության անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը, նրանք արդեն 40-ն են։














