«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը շարունակում է հացադուլը:
Հարությունյանը հացադուլը սկսել է դեռևս դեկտեմբերի 24-ից:
Նշենք, որ Հարությունյանին թույլ չեն տալիս տեսակցել իր հարազատներին, մինչ այսօր նրան չէր կարողանում այցելել նաև փաստաբանը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով՝ նոյեմբերի 5-ի դեպքերի առնչությամբ:














