Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն է, այսօր նախնական տեղեկություններ է ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլի մասին:
Մասնավորապես, բոլոր 45 կամավորների մոտ պատվաստանյութը հակամարմիններ է առաջացրել:
15 հոգանոց խմբերի բաժանված կամավորները ստացել են, համապատասխանաբար, 25, 100 եւ 250 միկրոգրամ պատվաստանյութ երկու անգամ՝ 28 օր տարբերությամբ:
Ավելի վաղ Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտնել էր, որ 600 մարդու ներգրավմամբ COVID-19 համավարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կսկվեն հուլիսին։
Moderna-ի պատվաստանյութի «թեկնածուն»՝ mRNA-1273-ը, հիմնված է գենետիկական նյութի վրա, մշակված է շատ առանձնահատուկ բաղադրատոմսով եւ արտադրում է կորոնավիրուսի պրոտեիններ (սպիտակուցներ)։ Քանի որ վիրուսը, որպես կանոն, օգտագործում է այդ պրոտեինը՝ թոքերի բջիջները «շրջափակելու» համար, այս պատվաստանյութը կարող է հակամարմիններ արտադրելու համար առողջ իմունային համակարգ ստեղծել՝ մինչ վարակվելը։














