ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, գործընթացն անվանել է «ավանտյուրա»:
«Սա ոչ թե բարեփոխում է, այլ ամբողջովին նոր Սահմանադրություն. հին Սահմանադրությունը դնում է մի կողմ և բերում է նոր Սահմանադրություն, որը խարխլելու է պետության հիմքերը»,- ՀԱԿ նիստից հետո հայտարարել է Տեր-Պետրոսյանը:











