Նոր թափով շինարարական աշխատանքներ են սկսվելու. Փաշինյանն ընկերություններին կոչ արեց պատրաստվել

10
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ բյուջեում վերաբաշխում արվեց միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքները կատարելու համար։ Այդ ծրագիրը վերաբերում է 185 կիլոմետր ճանապարհի, իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում նորոգվող ճանապարհները մոտ 500 կմ կլինեն։

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ազգային ժողովում ելույթի ժամանակ խոստացել է տարվա ընթացքում 100 կապիտալ շինարարական ծրագիր իրականացնել։ Փաշինյանն ասաց, որ այս մասին հիմա են հայտնում, որ շինարարական կազմակերպությունները պատրաստվեն, աշխատողներ հավաքեն։