Նոր բացահայտում. կորոնավիրուսն Իտալիայում հայտնվել է դեռևս անցած տարվա դեկտեմբերին

7

Իտալիայի առողջապահության ոլորտի մասնագետները հայտարարել են, որ նոր տեսակի կորոնավիրուսը Իտալիայում հայտնվել է դեռևս անցած տարվա դեկտեմբերին: Այս մասին հայտնել է BBC-ն:

Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները ասել են, որ Միլանի և Թուրինի ջրերում դեռ դեկտեմբերի 18-ին հայտնաբերվել են կորոնավիրուսի գենետիկ հետքեր, մինչդեռ կորոնավիրուսի առաջին դեպքը Իտալիայում գրանցվել էր փետրվարի կեսերին: Այս հանգամանքն ավելի է ամրապնդում այն տեսակետը, որ վիրուսը հավանաբար տարածվել է շատ ավելի վաղ, քան կարծում էին:

Մայիսին ֆրանսիական հիվանդանոցներից մեկում կրկնակի թեստեր անելուց հետո պարզ էր դարձել, որ նոր տեսակի կորոնավիրուսը ֆրանսիայում նույնպես հայտնվել է դեկտեմբերին:

Չինաստանի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էին դեկտեմբերի 31-ին:

Վիրուսը տարածվել էր Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: