ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Նիկոլ Փաշինյան-Էմանուել Մակրոն հանդիպումը տևել է շուրջ կես ժամ: Նրանք քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հանդիպման սկզբում Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին թավշյա հեղափոխության հաջող ավարտի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո առաջին անգամ աշխատանքային այցով Բրյուսելում է, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: