Նժդեհի արձանն առանց սրի կլինի

22

Քանդակագործ, Երևանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի անդամ Լևոն Թոքմաջյանին չի անհանգստացնում այն հանգամանքը, թե որտեղ կտեղադրվի Գարեգին Նժդեհի արձանը:

Բայց Թոքմաջյանը դեմ չէր լինի, եթե արձանը տեղադրվեր համանուն հրապարակում:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է Նալբանդյան-Արամի-Բուզանդ-Հանրապետություն փողոցներով պարփակված հատվածում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը:

Արվեստագետ հավելեց, որ նախնական տեսքից արձանը տարբերվում է, քանի որ նախատեսվում էր Նժդեհի ձեռքին սուր քանդակել, սակայն հետո որոշվել է այն հանել: Իսկ հարցին, թե ո՞վ է որոշել, որ պետք է սուրը հանվի, եթե քանդակը հենց այդ տեսքով է մրցույթը շահել, ասաց, թե հնարավոր է՝ վերևներից: