Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին կժամանի Ադրբեջան: Այցը կտևի մեկ օր, այնուհետև Նեթանյահուն կմեկնի Ղազախստան:
Սա կլինի վարչապետի պաշտոնում նրա առաջին այցն այդ երկրներ:
Ադրբեջան այցի ընթացքում նա կհանդիպի երկրի նախագահի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է տնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրում: