ՆԱՏՕ-ն որևէ դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում. Սթոլթենբերգ

9

ՆԱՏՕ-ն չի մասնակցում ու ոչ մի դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստի ժամանակ։

Նրա խոսքով`ՆԱՏՕ-ն աջակցում է  հակամարտության կարգավորմանն ուղղված՝ ԵԱՀԿ ՄԽ ջանքերը։ «Մենք շահագրգռված ենք այդ գործընթացում ու խրախուսում ենք բոլոր կողմերին շարունակել ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ կարգավորումը Դաշինքի համար գերագույն արժեք է։ Նա կոչ է արել ղարաբաղյան հարցով չպայմանավորել Հայաստան-ՆԱՏՕ ու Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները։

«Ես հստակ ասել եմ, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ու որևէ դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում»,- ասել է Սթոլթենբերգը։