Սիրիական հակամարտությունում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական զսպվածությունն արդարացված է, նման կարծիք է հայնտել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գերմանական Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում։
Սթոլթենբերգի խոսքով՝ «դիտարկելով իրավիճակը Սիրիայում՝ ՆԱՏՕ-ի գործընկերները եկել են եզրակացության, որ ռազմական գործողությունը սարսափելի իրավիճակն էլ ավելի սարսափելի կդարձնի»։ Սիրիայում տեղի ունեցողը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անվանել է «սոսկալի աղետ»։
Դաշինքի ուժերի ռազմական միջամտության դեպքում կլիներ տարածաշրջանային հակամարտության թեժացման կամ ավելի շատ անմեղ զոհեր տալու ռիսկ, ընդգծել է Սթոլթենբերգը։