ՆԱՏՕ-ի բյուջեում ԱՄՆ-ի բաժինը 2016 թվականին կազմել է 45,9 տոկոս

6

ՆԱՏՕ-ի բյուջեում ԱՄՆ-ի բաժինը 2016 թվականին կազմել է 45,9 տոկոս, ՆԱՏՕ-ի 28 երկրների պաշտպանական ծախսերի միագումար ծավալը՝ 892 մլրդ դոլար 2010 թվականի գներով: Ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի` անվտանգության վերաբերյալ հրապարակված տարեկան զեկույցում: 

«ՆԱՏՕ-ի բյուջեում ԱՄՆ-ի բաժինը 2016 թվականին կազմել է 45,9 տոկոս, եվրոպական պետություններինն ու Կանադայինը՝ 54,1 տոկոս: Այս տարի եվրոպական պետությունների պաշտպանական ծախսերի աճը պատմության մեջ առաջին անգամ կազմել է 3,8 տոկոս»,-ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: