ՆԱՍԱ-ն մտադիր է բազմամիլիարդանոց պայմանագիր ստորագրել ամերիկյան ընկերություններից մեկի հետ տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնող տիեզերանավերի կառուցման համար: Նոր տիեզերանավը կփոխարինի ռուսական «Սոյուզին», գրում է The Washington Post-ը:
Պայմանգիրը թույլ կտա երկար տարիների ընթացքում առաջին անգամ ազատվել Ռոսկոսմոսի կախվածությունից, որին ՆԱՍԱ-ն 70 միլիոն դոլար է վճարում «Սոյուզի» յուրաքանչյուր տեղի համար: Նոր պայմանագրին հավակնում են SpaceX, Sierra Nevada և Boeing ընկերությունները:














