Նախիջևանում ավարտվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

11

Մայիսի 12-ին Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ավարտվել են:

Զորավարժության ժամանակ գործի է դրվել 150 զրահամեքենա, 50 հրանոթ և ականանետ, 4 ռազմական ուղղաթիռ և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) 6 համակարգ: Պաշտպանական համակարգերը ոչնչացրել են օդում գտնվող օբյեկտները, իսկ ուղղթիռները թշնամական օբյեկտին հարվածել են ետևից: