Նախիջևանի տարածքում զորավարժություններ են անցկացվում

8

Նախիջևանի տարածքում այսօր սկսվել են հրամանատարա-շտաբային զորավարժություններ՝ համաձայն Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած պլանի:

Զորավարժություններում ներգրավված են Առանձին համազորային բանակի ենթակայության տակ գտնվող զորամասերը: Նրանք կիրականացնեն Նախիջևանի տարածքի պաշտպանական առաջադրանքներ, կմշակեն կանխարգելիչ միջոցներ:

Զորավարժություններում կներգրավվեն նոր և ժամանակակից հրթիռա-հրետանային համակարգեր, ավիացիոն միջոցներ և այլ տիպի զենք ու ռազմական տեխնիկա: